Կալիֆորնիան կքվեարկի մահապատիժը վերացնելու հարցով

13:31 • 24.04.12

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում այս տարվա նոյեմբերին մահապատիժը վերացնելու նպատակով քվեարկություն կանցկացվի, տեղեկացնում է բրիտանական «Թելեգրաֆ»-ը։

 

Վերջին հարցումները ցույց են տվել, որ նահանգի բնակիչները աջակցում են մահապատիժը ցմահ բանտարկությամբ փոխելու որոշմանը։

 

Օրինագծի կողմնակիցների կարծիքով՝ նոր փոփոխությունները կարող են ուղել հնարավոր դատական սխալները։