Չավեսն անձամբ է հերքել իր մահվան մասին լուրերը

09:50 • 24.04.12

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը պետական հեռուստաընկերության եթերում հեռախոսազրույցի ընթացքում հերքել է իր մահվան մասին տեղեկությունները:

 

Նա այդ տեղեկությունները «կեղտոտ տեղեկատվական պատերազմի մաս» է որակել և շեշտել է, որ «նման բամբասանքներին ընտելանալու ժամանակն է»: Չավեսն ընդգծել է, որ բուժումն անցնում է նախատեսվածի համաձայն և նա հայրենիք է վերադառնալու հինգշաբթի:

 

Նշվում է, որ Չավեսը` ապրիլի 14-ին Կուբա մեկնելուց հետո միայն մեկ անգամ է միայն հասանելի եղել հանրության համար, գրառում թողնելով twitter-ում, ինչն էլ հիմք էր դարձել նրա մահվան մասին լուրերի տարածմանը: