Պայթյուն Դամասկոսում. 3 զոհ

14:23 • 24.04.12

Սիրիայի ընդդիմադիրների Sհaam news network կայքի փոխանցմամբ` Դամասկոսի կենտրոնում փայթուցիկով լի ավտոմեքենա է պայթեցվել: Պայթյունի հետևանքով առնվազն 3 մարդ է զոհվել:
 

Ընդդիմադիրները տեղեկացրել են, որ պայթյունի տեղի ունեցած հատվածում Սիրիայի անվտանգության ուժերը դիպուկահարներ է տեղակայել: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

 

Տեղեկություններ կան այն մասին, որ ընդդիմադիր ուժերի և կառավարական զորքերի միջև բախումներ են տեղի ունեցել Դամասկոս, Հասաքե, Լաթաքիա, Իդլիբ, Համա և Հոմս քաղաքներում:
 

Կառավարական լրատվամիջոցները մեղադրել են ընդդիմությանը` հրադադարը խախտելու մեջ: