Հայոց ցեղասպանության փաստի միջազգային ճանաչումը

10:57 • 24.04.12

Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրեքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով:
Սկսած 1915 թվականից տարբեր պետություններ ընդունել են բանաձևեր, որոնցում քննադատել են բնիկ հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը:


ԱՄՆ-ը երեք անգամ (1916թ., 1919թ., 1920թ.) ընդունել է նմանատիպ բանաձևեր, սակայն դրանք չեն կարողացել կանգնեցնել Օսմանյան կայսրության գործողությունները։ 1915 թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես են եկել համատեղ հռչակագրով, որը նույնպես քննադատում էր հայոց կոտորածները։


Հայոց ցեղասպանությունը միջազգային հանրության կողմից դատապարտվել է տարբեր մակարդակներով. այն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը՝1998, 2001թթ., Եվրամիությունը՝ Եվրախորհրդարանի բանաձևերով, Հայոց ցեղասպանությունը դատապարտել են 1987, 1998, 2000, 2001, 2002, և 2005թ.թ., ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը և այլն։


1915թ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասայական կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է: Ստորև ներկայացնում ենք Հայոց ցեղասպանությունը ճանաչած կազմակերպությունների և երկրների համառոտ ցանկը:


Որոշումներ, օրենքներ և հռչակագրեր


Շվեդիայի խորհրդարանի բանաձև - 11 մարտի, 2010


ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի որոշումը - 4 մարտի, 2010


ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի որոշումը -10 հոկտեմբերի, 2007


Չիլի, Սենատի որոշումը – 7 հուլիսի, 2007 Արգենտինա, օրենք – 15 հունվարի, 2006


Արգենտինա, Սենատի հատուկ հայտարարությունը -19 ապրիլի, 2006


Լիտվա, Ասամբլեայի որոշումը – 15 դեկտեմբերի, 2005


Եվրոպառլամենտի որոշումը – 28 սեպտեմբերի, 2005


Վենեսուելա, Ազգային Ասամբլեայի որոշումը -14 հուլիսի, 2005


Գերմանիա, Պառլամենտի որոշումը -15 հունիսի, 2005


Արգենտինա, Սենատի որոշումը – 20 ապրիլի, 2005


Լեհաստան, Պառլամենտի որոշումը – 19 ապրիլի, 2005


Նիդեռլանդներ, Պառլամենտի որոշումը – 21 դեկտեմբերի, 2004


Սլովակիա, Ազգային Ասամբլեայի որոշումը -30 նոյեմբերի, 2004


Կանադա, Համայնքների պալատի որոշումը – 21 ապրիլի, 2004


Արգենտինա, Սենատի հռչակագիրը – 31 մարտի, 2004


Ուրուգվայ, օրենք – 26 մարտի, 2004


Արգենտինա, օրինագիծ – 18 մարտի, 2004


Շվեյցարիա (Շվեյցարական կոնֆեդերացիա),
Ազգային խորհրդի որոշումը-16 դեկտեմբերի, 2003


Արգենտինա, Սենատի որոշումը -20 օգոստոսի, 2003


Կանադա, Սենատի որոշումը – 13 հունիսի, 2002


Եվրոպառլամենտի որոշումը -28 փետրվարի, 2002


Նորին Սուրբ Օծություն Հովհաննես Պողոս II-ի և Ն.Ս.Օ.Տ.Տ.Գարեգին II-ի հռչակագիրը, ՀՀ, Ս. Էջմիածին - 27 սեպտեմբերի, 2001


Հովհաննես Պողոս II-ի աղոթքը
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում - 26 սեպտեմբերի, 2001


Ֆրանսիա, օրենք – 29 հունվարի, 2001


Իտալիա, Դեպուտատների Պալատի որոշումը – 16 նոյեմբերի, 2000


Եվրոպառլամենտի որոշումը – 15 նոյեմբերի, 2000


Ֆրանսիա, Սենատ, օրինագիծ – 7 նոյեմբերի, 2000


Լիբանան, Պառլամենտի որոշումը -11 մայիսի, 2000


Շվեդիա, Պառլամենտի զեկույցը – 29 մարտի, 2000


Ֆրանսիա, Ազգային Ասամբլեա, օրինագիծ–28 մայիսի, 1998


Բելգիա, Սենատի որոշումը – 26 մարտի, 1998


Լիբանան, Դեպուտատների Պալատի որոշումը – 3 ապրիլ ի, 1997


ԱՄՆ, Ներկայացուցիչների Պալատ, որոշում 3540 – 11 հունիսի, 1996


Հունաստան, Պառլամենտի որոշումը - 25 ապրիլ ի, 1996


Կանադա, Համայնքների պալատի որոշումը – 23 ապրիլ ի, 1996

Ռուսաստան, Դումայի որոշումը – 14 ապրիլի, 1995


Արգենտինա, Սենատի որոշումը – 5 մայիսի,1995


Եվրոպառլամենտի որոշումը – 18 հունիսի, 1987


ԱՄՆ, Ներկայացուցիչների Պալատ, համատեղ որոշում 247- 12 սեպտեմբերի, 1984 Կիպրոս, Ներկայացուցիչների Պալատի որոշումը – 29 ապրիլի, 1982


ԱՄՆ, Ներկայացուցիչների Պալատ, համատեղ որոշում 148 – 9 ապրիլի, 1975


Ուրուգվայ, Սենատ և Ներկայացուցիչների Պալատ, որոշում – 20 ապրիլի, 1965


ԱՄՆ, Սենատ, որոշում 359 – 11 մայիսի, 1920


ԱՄՆ, Կոնգրես, Մերձավոր Արևելքի Նպաստամատույցի վերաբերյալ ակտ- 6 օգոստոսի, 1919


ԱՄՆ, Սենատ, կից որոշում 12 – 9 փետրվարի, 1916 Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և Ռուսաստան, համատեղ հռչակագիր -24 մայիսի, 1915