Հունգարիան դուրս է եկել «Նաբուկո»-ից
Հունգարիայի MOL նավթագազային ընկերությունը դուրս է գալիս «Նաբուկո» նախագծից: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը, շեշտելով, որ նախագիծն անհանգստություններ է առաջացնում: Ընկերության ղեկավարն, իր հերթին, ավելի ուշ ասել է, որ «Նաբուկո»-ն մի շարք «անորոշություններ ունի, որոնք անհնար է անտեսել»:
«Նաբուկո» խողովակաշարի միջոցով նախատեսված էր կասպյան տարածաշրջանից գազ առաքել եվրոպական մի շարք երկրներ: Նախապես «Նաբուկո»-ով, նախատեսված էր վառելիք առաքել տարեկան մոտ 31 մլրդ խ/մ ծավալով և այն ունենալու էր 3900 կմ երկարություն: Արդեն մի քանի տարի է չի սկսվում խողովակաշարի շինարարությունը, գրում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:









