Lamborghini-ն Պեկինի ավտոսրահում իր Urus արտաճանապարհայինն է ներկայացրել (տեսանյութ)
Չինաստանի մայրաքաղաքում մեկնարկած պեկինյան ավտոշոուին Lamborghini ընկերությունը ներկայացրել է իր նոր արտաճանապարհայինը, հաղորդում է AutoNews.ru պարբերականը:
Այցելուներին և լրագրողներին ներկայացվել է երկար սպասված Urus-ը (վաղընջական վայրի ցուլ, որից են սերում ժամանակակից խոշոր եղջրավոր անասունները):
Lamborghini-ի Urus-ի չափերը համապատասխանում են իր անվանը` երկարությունը 4999 մմ, լայնքը 1990 մմ է, այն ստեղծված է Audi Q7, Volkswagen Touareg և Porsche Cayenne մեքենաների հետ նույն հարթակի վրա:
Նորույթի տեխնիկական տվյալները չեն հաղորդվում, միայն նշվում է, որ մեքենան 600 ձիաուժ հզորությամ շարժիչ ունի: Հավանական է, որ Urus-ի վրա տեղադրված կլինի Audi-ի 5.2 լիտր աշխատանքային ծավալով, տաս մխովային V-աձև շարժիչը:
Մեքենայի սրահը նախատեսված է 4 ուղևորի համար, նրանց յուրաքանչյուրի տրամադրության տակ 3 հարթություններով կարգավորվող նստարաններ են:
Lamborghini ընկերությունում նշում են, որ քրոսովերի սպառման շուկա պետք է դիտարկել Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան:
Ընկերությունը բավականին մեծ արտադրական ծավալների հավակնություններ ունի. նախատեսվում է տարեկան մոտ 3,000 Urus վաճառել:
Lamborghini Urus-ի շուկայում հայտնվելուն սպասում են 2017թ. : Գինը 200 հազար ԱՄՆ դոլարից պակաս չի լինի:









