Երթ Նիդերլանդներում՝ նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին

14:09 • 24.04.12

Հաագայում ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ Նիդերլանդների «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միությունը կազմակերպել է ջահերով երթ դեպի Թուրքիայի դեսպանություն:


ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայության տեղեկացմամբ, երթն սկսվել է Նիդերլանդների խորհրդարանի դիմացի Het Plain հրապարակից, որտեղ հավաքված մասնակիցները, «Արդարություն Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերին» կարգախոսներով և ազգային երգերի կատարմամբ քայլարշավով շարժվել են դեպի Հաագայում Թուրքիայի դեսպանություն:


Թուրքիայի դեսպանատան շենքի դիմացի տարածքում հոգևոր փոքր ծես է կատարվել` ի հիշատակ Ցեղասպանությանը զոհ գնացած նահատակների, որից հետո ցուցարարները մեկական մոմ են վառել «1,5» խորհրդանշական թվով: