Պակիստանցի ուսուցիչը տանջամահ է արել 12-ամյա աշակերտին

10:07 • 24.04.12

Պակիստանի Լահոր քաղաքում մուսուլմանական բարձրագույն հոգևոր դպրոցի 12-ամյա աշակերտ Մուհամեդ Ջամիլը, մահացել է իր ուսուցչի կողմից կտտանքների ենթարկվելուց հետո, հաղորդում է «Ալ արաբիա»-ն:

 

Ջամիլի ծնողների պնդմամբ` երեխան երկար ժամանակ բողոքել է որովայնի շրջանում սուր ցավերից, ինչը եղել է կանոնավոր բնույթ կրող կտտանքների արդյունք: Այնուհետև տղան հոսպիտալացվել է, սակայն նրա կյանքը չի հաջողվել փրկել:

 

Պակիստանի հոգևոր դպրոցներում աշակերտների նկատմամբ բռնությունները հաճախակի բնույթ են կրում: Օրինակ անցյալ տարի մի ուսուցիչ 12 տղաների շղթայել էր արել, զրկել նրանց սնունդից և ստիպել, որ միանան Տալիբան ահաբեկչական խմբավորմանը:

 

Իսկ ավելի վաղ`այս ամիս, 5 տարեկան 3 աշակերտների ծնողները իրենց երեխաներին գտել էին արնահոսող և ծանր աղյուսներ մեջքներին կապած վիճակով: Երեխաների պատմելով նրանք իրենց ուսուցչի կողմից ենթարկվել են այդ տանջանքներին դպրոցի բակից ծաղիկ հավաքելու համար: