«Ժավելի գործով» նյութեր են նախապատրաստվում
Ոստիկանության Կենտրոնի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երկու օր առաջ թունավորման ախտանիշներով հիվանդանոց տեղափոխված ու ժավել խմած կնոջ հաղորդման առթիվ: Հիշեցնենք, որ ոստիկանությունում նա հաղորդում էր տվել այն մասին, որ իր սկեսուրն է իրեն ստիպել ժավել խմել:
Այս մասին Tert.am-ին հայտնեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նշանակվել են մի շարք եզրակացություններ, այս թվում՝ դատաբժշկական, դատաքիմիական:
Փաստորեն, դրանց արդյունքում մեկնումեկը պետք է պատիժ կրի՝ կա՛մ հարսը, եթե ստում է, կա՛մ հարսի պնդումները ժխտող սկեսուրը:









