Նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Ծիծեռնակաբերդ (տեսանյութ)

11:47 • 24.04.12

Քիչ առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը, Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, նախարարների, պատգամավորների և մի խումբ այլ բարձրաստիճան պաշտոնյանների հետ այցելեցին Ծիծեռնակաբերդ և ծաղիկներ դրեցին 1915 թ. ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:


Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը կարդաց տերունական աղոթք: Պաշտոնյաների այցից հետո իրենց հարգանքի տուրքը մատուցելու եկան Ոստիկանության, Ռազմական ոստիկանության արտակարգ իրավիճակների նախադրության ծառայողները:


Այս պահին հազարավոր մարդիկ շարունակում են այցելել Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցում Ցեղասպանության զոհերի հիշատակին: