Ռուսաստանն ու Չինաստանը Դեղին ծովում զորավարժություններ են սկսել

09:17 • 24.04.12

Ինչպես հաղորդել են ՌԴ Պաշտպանության նախարարությունից՝ Դեղին ծովում մեկնարկել են ռուս-չինական «Ծովային համագործակցություն 2012» զորավարժությունները, տեղեկացնում է «Բի Բի Սի»-ն։

 

Լայնածավալ զորավառժությունները, որին մասնակցում է երկու երկրների ավելի քան 20 ռազմանավ, կընթանան մինչև ապրիլի 29-ը։

 

Զորավարժությունների շրջանակներում  ռուսական և չինական ռազմանավերը օդային և ստորջրյա հարձակումներից պատշպանվելիու տարատեսակ մարտավարություններ կմշակեն։