Հարավային Սուդանի նախագահը աջակցության ակնկալիքով մեկնել է Պեկին

12:05 • 24.04.12

Հարավային Սուդանի նախագահ Սալա Քիիրը պաշտոնական այցով գտնվում է Չինաստանում, որտեղ նա կփորձի այդ երկրի կառավարությունից քաղաքական աջակցություն ստանալ Սուդանի հետ շարունակվող հակամարտության լուծման համար, տեղեկացնում է «Բի Բի Սի»-ն։

 

Հնգօրյա այցի շրջանակներում Քիիրը կմասնակցի Պեկինում Հարավային Սուդանի դեսպանատան բացման արարողությանը, ինչպես նաև հանդիպում կունենա Չինաստանի նախագահ Հու Ցզինթաոյի հետ։

 

Հիշեցնենք, որ 2 Սուդանների հակամարտությունը վերստին սկսվել է այս ամսվա սկզբին, Հեգլիգի նավթահանքի պատճառով, որը պաշտոնապես Սուդանի տարածք է համարվում ։