Իրանահայերը կոչ են արել Թուրքիային պաշտոնապես ներողություն խնդրել հայերից
Հայոց ցեղասպանության զոհերի 97-րդ տարելիցի կապակցությամբ, Թեհրանում իրանահայերն այսօր ծաղիկներ են դրել Օսմանյան Թուրքիայում նախորդ դարասկզբին սպանված 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ:
Ինչպես հաղորդում է IRNA գործակալությունը, հիշատակի միջոցառմանը մասնակցել են Իրանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը, Թեհրանում Հայ առաքելական եկեղեցու թեմի արքեպիսկոպոսը, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Մասնակցիները կոչ են արել Թուրքիայի կառավարությանը պաշտոնապես ներողություն խնդրել հայ ժողովրդից 1.5 մլն հայերի զանգվածային սպանության համար:









