Պենտագոնը նոր հետախուզական ծառայություն է ստեղծում

14:10 • 24.04.12

Մինչ ԱՄՆ-ը պատրաստվում է իր զորքերը դուրս բերել Աֆղանստանից և Իրաքից, Պենտագոնը ստեղծում է նոր Defense Clandestine Service հետախուզական ծառայությունը, որի թիրախում կլինեն Իրանն ու Չինաստանը, գրում է «Ալ արաբիա»-ն`հիմնվելով հեղինակավոր բրիտանական Times պարբերականի տեղեկությունների վրա:

 

Կենտրոնական հետախուզական վարչությունը կհամագործակցի նորաստեղծ ծառայության հետ, ինչն ավելի արդյունավետ կդարձնի դրա աշխատանքը:

 

Ակնկալվում է, որ նորաստեղծ ծառայության գործակալների թիվը մոտ ապագայում մի քանի հազարի կհասցվի: