Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում ապրիլի 24-28-ը գիշերը և երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի՝ սպասվում է հարավ-արևմտյան քամի՝ 2-7մ/վրկ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:

Երևանում ապրիլի 24-28-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 13-18մ/վրկ:
Երևան քաղաքի ապրիլի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 32.20C (1928թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -1.60C (1993թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 13.80C










