Ճապոնական նոր աթոռը սարսափ ֆիլմերի դիտումն ավելի սարսափելի է դարձնում (տեսանյութ)

18:18 • 13.08.12

Տոկիոյի Էլեկտրակոմունիկացիաների համալասարանի ուսանող Շագո Ֆուկուշիման նոր Chilly Chair աթոռն է ստեղծել, որն ունակ է սարսափ ֆիլմերի դիտումն էլ ավելի սարսափելի դարձնել, գրում է «Օդիթի սենթրալ»-ը:

 

Աթոռը, բառի բուն իմաստով,  ստիպում է, որ նստողի ձեռքի մազերը բիզ-բիզ կանգնեն` էլ ավելի ուժեղացնելով ֆիլմից ստացվող զգացողություննները:

 

Chilly Chair-ն ունի ձեռքերի հատուկ հենակներ, որոնք,10 կիլովոլտ էլեկտրականություն հաղորդելով, առաջացնում են վախի և զարմանքի զգացում: Հենակները բաղկացած են 3 շերտից` մեկուսացված դիէլեկտրիկ անոդներից, էլեկտրոդից և ռետինե անոդից: Էլեկտրականությունն անցնում է էլեկտրոդի միջով` բևեռացնելով դիէլեկտրիկ անոդը և ձգելով նստածի ձեռքերի մազերը: Դա ապահովում է նույն արդյունքը, ինչպես օրինակ ստատիկ էներգիայով լիցքավորված հագուտը հանելու դեպքում:

 

6 մարդկանց վրա աթոռը փորձարկելուց հետո Ֆուկուշիման պարզել է, որ նրանք վախի համեմատաբար վառ արտահայտված զգացողություններ են ունեցել:

 
 

 

Ճապոնական նոր աթոռը սարսափ ֆիլմերի դիտումն ավելի սարսափելի է դարձնում (տեսանյութ)