Հյուսիսային սառուցյալ օվկիանոսը 10 տարի անց կարող է անհետանալ. գիտնականներ

17:19 • 13.08.12

Մի խումբ եվրոպացի գիտնականներ, հաշվի առնելով  գլոբալ տաքացման և սառցաշերտի հալման աննախադեպ բարձր ցուցանիշները, կանխատեսել են, որ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսն արդեն 10 տարի անց կարող է անհետանալ, գրում է Daily Mail-ը:

 

Եվրոպական Տիեզերական Գործակալության աշխատակիցների խոսքերով` արբանյակներից արված վերջին լուսանկարների ուսումնասիրությունը վկայում է, որ միայն վերջին տարում օվկիանոսում 900 խ/կմ սառույց է անհետացել, ինչը 50%-ով ավելի է , քան նշում են բնապահպանները:

 

Մասնագետները նշում են, որ նման իրավիճակի պատճառ է հանդիսացել գլոբալ տաքացման և ջերմոցային գազերի արտանետումների տոկոսի ավելացումը: Եթե դրությունն այսպես շարունակվի, ապա ողջ օվկիանոսը կզրկվի սառցե «վերմակից» և այս հատվածում իսկական նավթային «ոսկե տենդ » կսկսվի: