Կանայք համոզված են, որ Google–ը փոխարինում է իրական բժշկին

22:31 • 13.08.12

Շատ հաճախ կանայք դիմում են Google որոնողական համակարգին, որպեսզի գտնեն հիվանդությունները և դրանց հետ կապված ախտանիշները:


Տվյալ երևույթը գիտնականներն անվանել են «Բժիշկ Google, գրում է The Dailymail պարբերականը:


Բրիտանացի գիտնականները հաշվարկել են, որ կանանց 1/4-ն ինքնուրույն ախտորոշել է ինչ-որ մի սխալ հիվանդություն (ընդ որում, 1/5-ը կասկածել է, որ ունի լուրջ հիվանդություն):


Արդյունքում, 50%-ն սկսել է զբաղվել վտանգավոր ինքնաբուժմամբ: Յուրաքանչյուր 1/10-րդի մոտ սկսել են զարգանալ տհաճ կողմնակի արդյունքներ:


Ամենից հաճախ կանայք սխալմամբ ախտորոշվել են կրծքի քաղցկեղ, կաթնասնկախտ, հիպերտոնիա և ասթմա: Սակայն չախտորոշել հիվանդությունը շատ ավելի վտանգավոր է: Այդ տեսանկյունից փորձագետները կոչ են անում դիմել իրական բժիշկների օնլայն-խորհրդատվություններին:

 

Կանայք համոզված են, որ Google–ը փոխարինում է իրական բժշկին