Թուրքիայում ջրահեռացման համակարգի կառուցման ընթացքում 3800 տարվա իրեր են գտել
Թուրքիայի Աքսարայ շրջանում ջրահեռացման համակարգը փորելու ընթացքում 3800 տարվա հնությամբ տարբեր իրեր են հայտնաբերվել:
Դրանից հետո համակարգի կառուցման աշխատանքներն ընթանում են միայն հնագետների մասնակցությամբ:
Հնագետ Ալիյե Օզթանն ասել է, որ շինարարական աշխատանքներն իրականացնելիս դեռևս նոր գտածոներ են ի հայտ գալիս: Արդեն բավական կտորներ են հավաքվել: Դրանց մի մասը կարող է միացվել և ամբողջացվել:










