Google Earth-ի միջոցով Եգիպտոսում հսկա բուրգեր են հայտնաբերվել (լուսանկարներ)

23:29 • 14.08.12

Նեղոսի ավազանում հայտնաբերվել է եգիպտական բուրգերի երկու նոր ենթադրյալ համալիր, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը, նշելով, որ այդ հայտնագործության մասին աշխարհին տեղեկացրել է ամերիկացի հնագետ Էնջելա Միկոլը (Angela Micol), ով նոր բուրգերը գտել է հայտնի ինտերնետային ծրագրի` Google Earth-ի միջոցով:


Միկոլը 10 տարի է ծախսել երկրաբանական այդ ծրագրի ուսումնասիրման վրա: Նա ուշադրություն է դարձրել բլուրների երկու տարօրինակ կուտակմանը, որոնք սիմետրիկ բրգաձև են, տափակ գագաթներով, որոնք, հավանաբար, այդպիսին են դարձել քամու ազդեցությամբ:


Այդ համալիրներից մեկը, որը Աբու-Սիդհում քաղաքից մոտ 20 կմ հեռավորության վրա է, բացի մոտ 100-ական մետր լայնություն ունեցող կուրգաններից, իր մեջ է ներառում նաև եռանկյուն հարթակ, որը 189մ լայնություն ունի: Եթե հենց այդ հարթակն է բուրգի հիմքը, ապա այն հավանաբար 3 անգամ գերազանցում է աշխարհի խոշորագույն բուրգը` Գիզայում գտնվող Քեոփսի դամբարանը:


Միկոլի հայտնաբերած ենթադրյալ բուրգերի երկրորդ շրջանը, որտեղ քառանկյուն հարթակ է 43 մետրանոց հիմքով, գտնվում է առաջինից 145 կմ դեպի հյուսիս: Մոտ ժամանակ նա նախատեսում է մեկնել այդ նոր բուրգերի վայրը, որ կամ հաստատի կամ հերքի իր հայտնագործությունը:

Google Earth-ի միջոցով Եգիպտոսում հսկա բուրգեր են հայտնաբերվել (լուսանկարներ)