Մետրոյի կայարաններում կտեղադրվեն Wi-Fi սարքավորումներ
Երևանի մետրոպոլիտենի բոլոր տաս կայարաններում կտեղադրվեն 34 Wi-Fi սարքավորումներ: Tert.am-ին այս մասին տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանին կից «Կառավարման տեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Սարգիս Մանուկյանը: Սարքավորումները տեղադրում է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:
Մետրոյի կայարաններում ինտերնետ ալիքը կլինի 20 մեգաբիտ արագությամբ:
Սարգիս Մանուկյանը տեղեկացրեց, որ աշխատանքներն արդեն սկսվել են, նախատեսված է այն ավարտել օգոստոսի 20-ին:










