Ֆլորիդայում ռեկորդային չափերի բիրմայական պիթոն է հայտնաբերվել (տեսանյութ)

15:39 • 14.08.12

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Էվըրգլեյդս ազգային պարկում գիտնականները հայտնաբերել են այդ տարածքում երբևէ հայտնաբերված ամենամեծ բիրմայական պիթոնին, որի երկարությունը 5.18 մետր է, իսկ քաշը` 74 կգ:

 

Ինչպես հայտնում է «Բի Բի Սի»-ն օձի փորում եզել է ռեկորդային քանակով` 87 հատ ձու:

Հերձելուց հետո մասնագետները փետուրներ են հայտնաբերել նրա ստամոքսում, ինչը հնարավորություն է տվել նրանց պատկերացում կազմել, թե ինչ տեսակի թռչուններով ու կենդանիներով է սողունը սնվել:

Գիտական ուսումնասիությունից հետո հսկայական պիթոնը կցուցադրվի Ֆլորիդայի համալսարանի թանգարանում:

 

Այս տեսակի օձերը թունավոր չեն, սակայն նրանք ունակ են կուլ տալ նույնիսկ եղջերու և ալիգատոր` նրանց շուրջ փաթաթվելով և խեղդամահ անելով:


 

 

Ֆլորիդայում ռեկորդային չափերի բիրմայական պիթոն է հայտնաբերվել (տեսանյութ)