Չինաստանը Ճապոնիայից պահանջում է ազատ արձակել վիճելի կղզիներում ձերբակալված իր ակտիվիստներին

23:32 • 15.08.12

Չինաստանը Ճապոնիայից պահանջում է անհապաղ և անվերապորեն ազատ արձակել իր 14 քաղաքացիներին, ովքեր ձերբակալվել են Սենկակու (չինական անվանումը Դյոյուիդաո) վիճելի կղզիների տարածքում, հաղորդում է Reuters-ը:


Ճապոնիայի ափային պահպանության ծառայության կողմից ձերբակալված չինացի ակտիվիստները պայքարում են այդ կղզիների նկատմամբ չինական ինքնիշխանության համար:


Նրանք այսօր առավոտյան ձկնորսական նավով Հոնկոնգից ժամանել են և իջել կղզիներից մեկի վրա: Հաղորդվում էր, որ չինացիները ցանկանում էին իրենց ակցիան իրականացնել Երկրորդ համաշխարհային պատերազմում Ճապոնիայի կապիտուլացիայի հերթական տարելիցի օրը:


Գործակալության հաղորդմամբ, Չինաստանի արտգործնախարարի տեղակալ Ֆու Ինը բողոք է հայտնել «Չինաստանի քաղաքացիների անօրինական ձերբակալության կապակցությամբ Դյոյուիդաո կզղիներում»:


Ֆու Ինը պահանջել է, որ Ճապոնիան ապահովի Չինաստանի 14 քաղաքացիների անվտանգությունը և անհապաղ և առանց որևե նախապայմանի նրանց ազատ արձակի:


Իրենց հերթին ճապոնական իշխանությունները հայտարարել են, որ չինացիներն ապօրինաբար ներխուժել են Ճապոնիայի տարածք, և շուտով հետ կուղարկվեն Կոնկոնգ:


Արևելաչինական ծովում՝ Տայվանի ափերից 170 կմ հյուսիս-արևելք գտնվող 5 կղզիները, որոնցից 4-ը մասնավոր սեփականություն են, Ճապոնիայի և Չինաստանի միջև վիճելի տարածք են: Երկու պետությունները չեն կարողանում որոշել, թե որի բացառիկ տնտեսական գոտում են գտնվում դրանք և ինչպես պետք է անցնի սահմանազատումը: