ԱՄՆ-ում լյուքսային մեքենաները «տապալել են» քրաշ-թեստերը (տեսանյութ)

01:39 • 15.08.12

ԱՄՆ-ի Ճանապարհային անվտանգության ապահովագրական ինստիտուտը անցկացրել է բարձր դասի ավտոմեքենաների դիմային հարվածի փորձարկումներ:

Ուսումնասիրության արդյունքներով 11-ից միայն 3 ավտոմեքենա է բավարար կամ լավ արդյունք ապահովել, հաղորդում է BFM-ը:


Այնպիսի շքեղ մեքենաներ, ինչպես C դասի Mercedes-Benz-ը, Lexus IS 250-ը և 350-ը, Audi A4-ը և Lexus ES 350-ը ընդհանրապես չեն անցել թեսթը:


Acura TSX-ի, 3-րդ դասի BMW-ի, Lincoln MKZ-ի և Volkswagen CC-ի արդյունքները նույնպես անբավարար են:

 

Լավ արդյունք են ցույց տվել Acura TL-ը և Volvo S60-ը, իսկ Infiniti G-ն գրանցել է բավարար արդյունք:


Բոլոր փորձարկված ավտոմեքենաները թողարկվել են այս տարի:


ԱՄՆ-ում անցկացված նոր թեսթը հիմնված է իրական ճակատային բախման երկարամյա ուսումնասիրության վրա: Այն օգնում է հասկանալ, թե ինչպես են մարդիկ վնասվում վթարի ժամանակ և ինչպես պետք է կատարելագործել մեքենան, որ խուսափեն մահացության դեպքերից:

 

ԱՄՆ-ում լյուքսային մեքենաները «տապալել են» քրաշ-թեստերը (տեսանյութ)