Հայաստան–Բելառուս խաղի ժամանակ մարզադաշտը հոսանքազրկվել է

21:51 • 15.08.12

Հայաստան–Բելառուս ընկերական խաղի ժամանակ քիչ առաջ հոսանքազրկվեց «Հանրապետական» մարզադաշտը, ինչի հետևանքով խաղի հիմնական ժամանակից 4-5 րոպե առաջ այն դադարեցվեց։ 


Սակայն մի քանի րոպե անց մարզադաշտում էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվեց և թիմերը վերսկսեցին հանդիպումը։
 

Հիշեցնենք, որ այդ պահին հանդիպմանը 2։1 հաշվով առջևում էին հյուերը։