Համակարգչային գրաֆիկային նվիրված տպավորիչ նորույթներ (տեսանյութեր)
Միացյալ Նահանգներում օգոստոսի սկզբին անցկացվել է SIGGRAPH ամենամյա համաժողովը, որի ժամանակ ցուցադրվել են համակարգչային գրաֆիկային ու համակարգչային նորարարական ինտերֆեյսերին նվիրված բազմաթիվ հետաքրքիր նորույթներ:
Blogs.computerra.ru-ն ներկայացնում է դրանցից մի քանիսը.
Պատկերների արտատպումն օճառի պղպջակների վրա
Տոկիոյի համալսարանից Յոիթի Օթիայը ստեղծել է եթե ոչ ամենապրակտիկ, ապա ամենադիտարժան սարքը` պատկերների արտատպման համակարգն օճառի պղպջակների վրա:
Թենզորային MIT 3D-դիսփլեյներ
Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտում մշակվել է էկրանին եռաչափ պատկերների արտացոլման հերթական մեթոդը, որը, սակայն, մարդուց չի պահանջում կրել հատուկ ակնոցներ:
Երաժշտական ծրիչ (սքաներ)
Gocen սարքը միայն կիսով չափ է երաժշտական գործիք, իսկ մյուս կեսը ծրիչ է: Այս սարքը հայտնագործել են Տոկիոյի համալսարանի գիտնականները:
TELESAR V ռոբոտ
TELESAR V-ը ճապոնական ռոբոտաշինության հերթական հրաշքն է: Այն մշակվել է Tachi Lab-ում մի քանի համալսարանների գիտնականների կողմից: Օպերատորը կրում է վիրտուալ իրականության սաղավարտն ու ձեռնոցները, որոնք էլ ռոբոտին են փոխանցում մարդու ձեռքերի շարժը: Սեղմելով ռոբոտի ձեռքը` կարելի է զգալ նաև մարդու մարմնի ջերմաստիճանը:
Ի՞նչն է դարձնում Փարիզը Փարիզ
Քայլելով քաղաքով` մենք ենթագիտակցորեն հասկանում ենք, որ այն ունի որոշակի յուրօրինակ տեսք, որը նման չէ այլ քաղաքներին, կամ, ընդհակառակը, այլ քաղաքներին նման գծեր: Սակայն ինչո՞ւմ է դրանց յուրահատկությունը: Դրանք կազմված են բազմաթիվ դետալներից, որոնք ճանաչելը բարդ խնդիր է: Google-ի օգնությամբ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մի խումբ գիտնականների կողմից մշակված ալգորիթմը թույլ է տալիս ստանալ հարցի մանրամասն պատասխանը:
Ծաղիկը` որպես թաչ-ինտերֆեյս
Յուրաքանչյուր ծաղիկ Botanicus համակարգի շնորհիվ կարելի է վերածել թաչ-սենսորի: Իսկ համակարգը ստեղծել է Disnay ընկերության ստորաբաժանումը` Բեռլինի Studio NAND-ը: Հարկավոր է ընդամենը էլեկտրոդը մտցնել ծաղկամանի հողի մեջ, և սարքը համակարգչին կփոխանցի հպումների հստակ կոորդինատները:
Մազերի իրական նմանակում
Անիմացիայի համար մարդու մարմնի ամենաբարդ հատվածը մազերն են: Եթե, օրինակ, եռաչափ մուլտֆիլմեր ստեղծող անիմատորներին հաջողվել է դա անել, ապա համակարգչային խաղերում դա դժվարին խնդիր է: Գիտնականների մի խումբ, Disney ընկերության ֆինանսավորմամբ, հայտնագործել է խորամանկ ալգորիթմ:










