Հնդկաստանը մտադիր է 2013թ.-ին Մարս հետ կապված տիեզերական ծրագիր իրագործել
Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգհը երկրի անկախացման 65-ամյակին նվիրված տոնակատարության ժամանակ հայտարարել է, որ հնդկական գիտությունն ու տեխնոլոգիան հսկայական քայլ կանի, ինչը կապված է գալիք տարի դեպի Մարս անօդաչու տիեզերական ծրագրի իրականացման հետ, գրում է The Guardian-ը:
Վարչապետի խոսքերով` կառավարությունն արդեն հավանության է արժանացել ծրագիրը, որի շրջանակներում բավական կարևոր գիտական տեղեկություններ կհավաքվեն Կարմիր մոլորակի վերաբերյալ:
Գիտնականների հավաստմամբ` տիեզերական սարքից 11 ամիս կապահանջվի Մարսին մոտենալու համար, ինչից հետո այն կդիրքավորվի մոլորակի ուղեծրի վրա: Հնդկաստանն ակտիվ տիեզերական գործունեություն է ծավալում 1960-ականներից սկսած:
Անցյալ շաբաթ ՆԱՍԱ-ի Curiosity սարքը վայրէջք կատարեց Մարսի վրա գոյություն ունեցող հսկայական հրաբխային խառնարանի մեջ` սկսելով լուրջ գիտական հետազոտություններ:









