Արքայազն Ֆիլիպը կրկին հոսպիտալացվել է
Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ Երկրորդ թագուհու ամուսին, Էդինբուրգի դուքս, արքայազն Ֆիլիպը հիվանդանոց է տեղափոխվել:
Կատարվածը «նախազգուշական միջոցառում» է նշել է Բուքինգեմյան պալատի ներկայացուցիչը, հաղորդում է BBC-ն:
Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն:
Վերջին մի քանի ամիսների ընթացքում 91-ամյա Ֆիլիպը մի քանի անգամ հոսպիտալացվել է տարբեր հիվանդությունների պատճառով:










