Reuters-ը գրոհած հակերները Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ի ղեկավարի մահվան կեղծ լուրն էին տարածել

22:47 • 15.08.12

Աշխարհի խոշորագույն տեղեկատվական գործակալություններից մեկի` «Ռոյթերի» բլոգային հարթակը հակերական հարձակման է ենթարկվել, որի հետևանքով գործակալության կայքում կեղծ լուր է հայտնվել Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավար արքայազն Սաուդ ալ-Ֆեյսալի մահվան մասին, հաղորդում է Reuters-ը:


Հաղորդագրությունը հրապարակվել էր գործակալության աշխատակիցներից մեկի բլոգում: Ամսվա սկզբից կատարվածն արդեն հակերական գրոհի 3-րդ դեպքն է «Ռոյթերի» դեմ:


«Reuters News-ը չի հրապարակել այդ կեղծ պատմությունը: Հաղորդագրությունը գործակալության կայքի էջից ջնջված է: Reuters News-ը տեղեկություններ չունի, թե ով կարող է կանգնած լինել հակերական գրոհի հետևում», - ասվում է հայտարարության մեջ: