ՄԱԿ-ը Սիրիայի հակամարտության 2 կողմերին մեղադրում է հանցագործությունների մեջ
ՄԱԿ-ի ներկայացուցիչները հաղորդում են, որ Սիրիայում հակամարտության երկու կողմերը պարբերաբար խախտում են մարդու իրավունքները և ռազմական հանցագործություններ են կատարում, հաղորդում է BBC-ն:
Զեկույցում հաղորդվում է պարբերական սպանությունների, կտտանքների և սեռական բնույթի բռնությունների մասին, որոնք տեղի են ունենում երկրում:
Սիրիայի հակամարտությունը շարունակվում է 2011թ. մարտից: ՄԱԿ-ի տվյալներով հակամարտության հետևանքով զոհվել է ավելի քան 20.000 մարդ:










