ԱՄՆ-ը գերձայնային ռեակտիվ ինքնաթիռ է փորձարկել

10:50 • 15.08.12

Ամերիկացի զինվորականները Խաղաղ օվկիանոսում նոր օդանավ են փորձարկել, որի արագությունը պետք է գերազանցի ձայնի արագությունը 6 անգամ, հայտնում է BBC-ն:

 

Waverider աշխատանքային անվանումով հայտնի թռչող սարքն արձակվել է B-52 ռմբակոծիչից:

 

Ըստ նախնական հաշվարկների՝ օդանավը կկարողանա մինչև 6900 կմ/ժ արագություն զարգացնել: Նման օդային սարքը Լոնդոն-Նյու Յորք տարածությունը կարող է հաղթահարել մոտ մեկ ժամում:

 

Այս փորձարկումների հիմնական նպատակը գերարագ մարտական հրթիռների ստեղծումն է:

 

Waverider-ի նախորդ փորձարկումներն անց են կացվել 2011-ի հունիսին: Այն ժամանակ սարքը ձայնի արագությունը գերազանցել էր 5 անգամ:

ԱՄՆ-ը գերձայնային ռեակտիվ ինքնաթիռ է փորձարկել