Ինքնաթիռի դուռն ընթացքի ժամանակ բացվել է

01:51 • 16.08.12

Սերբական ավիաընկերության բիզնես դասի Cessna-560 ինքնաթիռը Վնուկովո-3-ից ուղևորվում էր դեպի Հունաստան, երբ թռիչքի ժամանակ ինքնաթիռի դուռը բացվել է, հայտնում է НТВ հեռուստաընկերությունը:


Թռիչքի 3-րդ րոպեին բաց դռան ազդանշանը սկսել է աշխատել: Ինքնաթիռը հետ է գնացել մոսկովյան օդանանավակայան, որտեղ և ստիպված վայրեջք է կատարել:


Բարեբախտաբար միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: