Սիրիական օդուժը ռմբակոծել է Ազազ քաղաքը. 31 զոհ

08:35 • 16.08.12

Սիրիացի զինյալ ընդդիմադիրների կողմից վերահսկվող Ազազ քաղաքի վրա կառավարական զորքերի կողմից իրականացված ավիահարձակման հետևանքով 31 մարդ է զոհվել:
 

Ինչպես տեղեկացնում է «Ալ Արաբիա»-ն, վնասվածքներ է ստացել շուրջ 200 մարդ: Զոհվածների թվում կան կանայք և երեխաներ:
 

«ՄԻԳ» կործանիչների հարվածների հետևանքով գրեթե ամբողջությամբ ոչնչացել են մի քանի տներ: «Ֆրանս պրես» գործակալության տվյալներով` փլատակների տակ դեռ մարդիկ կան:
 

Ազազը գտնվում է Հալեպից ոչ հեռու, որտեղ վերջին շրջանում ընթանում են կառավարական զորքերի և ապստամբների բախումները:
 

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ այս հարվածի հետևանքով զոհվել են նաև Լիբանանի 11 առևանգված քաղաքացիներից 4-ը:

 

Երեկ Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրները հաստատել են Սիրիային` կազմակերպության անդամակցությունից զրկելու որոշումը: Մեքքայում ընթացող գագաթնաժողովին մասնակցել ` 56 իսլամական երկրի ներկայացուցիչ: