Կոստա Ռիկայում դասախոսության ժամանակ առաստաղից կատու է ընկել (տեսանյութ)

13:49 • 16.08.12

Կոստա Ռիկայի University of Peace համալսարանում անցկացվող դասախոսությունը չնախատեսված ընդհատվել է, երբ առաստաղից կատու է ընկել լսարան, գրում է Daily Mail-ը:

 

Տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես դասախոսության ընթացքում առաստաղից մի քանի սալիկներ են հանկարծակի պոկվում ու վայր ընկնում, ինչից հետո հայտնվում է մոխագույն փիսիկը:
Անականկալ մուտք գործելով` նա փորձում է արագորեն ձերբազատվել բոլորի ուշադրությունից և փախչում  լսարանից:

 

Դասախոսի խոսքերով կատվի անսպասելի հայտնությունը շատ տեղին էր, քանի որ այդ պահին նա իր ուսանողներին բացատրում էր Փոփոխության վերաբերյալ տեսությունը: