ԱՄՆ-ում 18 մլն դոլարի կեղծ Christian Louboutin կոշիկներ են առգրավվել

12:00 • 16.08.12

ԱՄՆ-ի մաքսային գործակալները Լոս Անջելեսում առգրավվել են Չինասատանից բերված 20 հազ զույգ շքեղ Christian Louboutin կոշիկներ, հայտնում է Foxnews-ը:

 

Ըստ հաշվարկների` առգրավված ապրանքի ամբողջական արժեքը կազմում է 18 մլն դոլար. դրանք նախատեսված էին համացանցի միջոցով վաճառքի համար:

 

Հանրահայտ ֆրանսիացի դիզայներ Կրիստիան Լաբուտինի ստեղծած կոշիկներն իրենց արտասովոր ոճի և գեղեցիկ գույների շնորհիվ մեծ պահանջարկ են վայելում աշխարհում և արժեն մի քանի հազար դոլար: Հայտնի փաստ է, որ հոլիվուդյան աստղերն ու թագավորական ընտանիքի անդամները նախապատվությունը տալիս են կարմիր ներբաններով Լաբուտենին: