Ժողովուրդների տնտեսական պահվածքը որոշում են նրանց լեզուները. ուսումնասիրություն
Ինչո՞ւ են գերմանացիները պահպանում ֆինանսական կարգուկանոնը, մինչդեռ հույները այնպես են ծախսում, ասես վաղվա օր գոյություն չունի: Ինչո՞ւ ԱՄՆ-ը չի կարողանում Չինաստանին համոզել ավելի շատ սպառել և ավելի քիչ խնայել: Յելի համալսարանի տնտեսագետ Քիթ Չենը իր նոր ուսումնասիրությամբ հանգել է այն տեսակետին, որ այս հարցերի պատասխանը կարող է լինել լեզվական գործոնը: Մասնավորապես այն, թե տարբեր լեզուներում ինչպես է դրսևորվում վերաբերմունքը ապառնի ժամանակին:
Տարբեր լեզուներում վերաբերմունքը ապագային, սպասվող իրադարձություններին դրսևորվում է ըստ այն բանի, թե որքանով է այս կամ այն լեզվում ուժեղ ապառնի ժամանակի նշումը: Անգլերենով, որում այս նշումն ուժեղ է համարվում, օրինակ ասվում է «Վաղն անձրև կգա» (It will rain tomorrow): Գերմաներենի պես թույլ նշումով լեզուներով՝ պարզապես «Վաղն աձրևելու է» (Morgen regnet es-Tomorrow, it rains):
Չինարենի մանդարինի խոսվածքը ժամանակային թույլ կառուցվածք ունի: Ուժեղ նշումով ունեցող լեզուներով խոսողները պետք է ավելի շատ լեզու թափեն՝ հասկացնելու համար, որ ապագայի մասին են խոսում:
ԱՄՆ-ում չինախոս ընտանիքում մեծացած Չենը կարծում է, որ այս գործոնը ազդում է ներկայում մարդկանց գործողությունների վրա:
Ընդգրկուն հոգեբանական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ լեզվական տարբերությունները մեծապես ազդում են ներքին երևույթների ընկալման վրա: ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիայի հանդեսի 2007-ի ուսումնասիրությունը պարզել էր օրինակ, որ ռուսախոսները՝ կապույտ (blue) բառի համար առանձին բառերի պարագայում (синий և голубой), ավելի ունակ են զանազանել նույն գույնի նրբերանգները, քան անգլախոսները:
Ինչ վերաբերում է Չենի տեսությանը, ապա դրա համաձայն ապառնի ժամանակի թույլ նշումով լեզուներով խոսողները ապագան նվազ հեռու են ընկալում և ուստի ներգրավվում են ավելի քիչ գործերում, որոնք կարող են ապագայում բացասական հետևանքներ ունենալ:
Այդպիդի նշումով լեզուներն են գերմաներենը, մանդարինը, ճապոներենը, սկանդինավյան լեզուները: Մինչդեռ անգլերենը, հունարենը, ռուսերենը և իսպաներենը ուժեղ նշում ունեն:
Իր ուսումնասիրության համար Չենը համեմատել է նույն կրթությունը, եկամուտն ու կրոնն ունեցող եվրոպական ընտանիքների և գտել, որ թույլ նշումով լեզուներով խոսողները միջինը ավելի քիչ խնայողություններ են անում թոշակային շրջանի համար, ավելի քիչ են ծխում և քիչ հավանական է, որ գիրանան:
Ուստի բանն այն չէ, որ չինացիները կամ հյուսիսեվրոպացիները ավելի լավ են ծրագրում ապագան, այլ պարզապես այն, որ նրանք այսօր արդեն իսկ ապագայում են ապրում կամ գոնե այդպիսին են իրենց խոսքում:










