Իտալացիները Եվրոպայի ամենավատ վարորդներն են
Եվրոպայի հեղինակավոր Zoover International զբոսաշրջային անկախ պորտալը պարզել է, թե եվրոպական ո՞ր երկրների վարորդներն են ամենավատը: Ինչպես փոխանցում է Korrespondent.net-ը,Եվրոպայում հարցվածների 23%-ը կարծում է, որ երթևեկության կանոնները հաճախակի խախտում են իտալացիները` այսպիսով նրանց տալով Եվրոպայի ամենավատ վարորդների ցանկի առաջին հորիզոնականը:
Ի դեպ, 2010թ.-ին նույնպես ցանկը գլխավորել են իտալացիները:
Ցանկի երկրորդ և երրորդ տեղերում են հայտնվել հույներն ու լեհերը, որոնք ստացել են համապատասխանաբար` 15.6 և 14%: «Հաղթողների» հնգյակը եզրափակում են գերմանացիներն ու ֆրանսիացիները, որոնք ստացել են 7-ական տոկոս ձայն:
Ուշագրավ է, որ իտալացիներն իրենք էլ հիացած չեն իրենց վարորդների մեքենա վարելուց: Այսպես, Իտալիայում հարցվածների 28%-ը նշել է, որ իտալացիներն իրենց ճանապարհներին սխալ են պահում: Նույնն են խոստովանել նաև հույները: Հունաստանում հարցվածների 36%-ն ամենավատ վարորդների ցանկի առաջին հոևրիզոնականը տվել է իրենց հայրենակիցներին:










