Շրջվել և մասամբ այրվել է ՊՆ «ԿամԱԶ»–ը. վարորդը հոսպիտալացվել է

11:21 • 16.08.12

Արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 15-ին՝ ժամը 17.55-ին, տեղեկություն է ստացվել, որ Ջիլ-Ծափաթաղ ավտոճանա¬պարհին շրջվել և այրվում է «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենա:

 

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հան¬գա¬¬¬¬մանք¬¬ներում «ԿամԱԶ» մակնիշի ՊՆ2472Տ պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել սյանը, շրջվել և բռնկվել:

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` բեռ¬նատարի վարորդ` 1973 թ. ծնված Բենիամին Սարիբեկյանը տարբեր աստի¬ճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն:

 

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.07-ին, մարվել` 19.40-ին: Այրվել են բեռնատարի սրահը և առջևի անվադողերը: