Պակիստանում զինյալները հարձակվել են օդուժի ռազմաբազայի վրա

08:39 • 16.08.12

Պակիստանի օդուժի Կամրա ռազմաբազայի վրա իրականացված հարձակման հետևանքով զոհվել է 8 մարդ. տեղեկացնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:


Երկրի պաշտպանության նախարարությունից տեղեկացրել են, որ զոհվածներից միայն երկուսն են իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, իսկ մյուները հարձակումն իրականացրած զինյալներն են: 

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Պակիստանում գործող ահաբեկչական խմբավորումներից որևէ մեկը դեռևս հարձակման պատասխանատվությունը չի ստանձնել:


Կամրա ռազմաբազան տեղակայված է Իսլամաբադից 60կմ հեռավորության վրա:


Այս բազան, որի տարածքում տեղակայված են ավիացիոն մի քանի ստորաբաժանումներ, ավելի վաղ նույնպես հարձակումների էր ենթարկվել: 2009 թ.-ին մահապարտ ահաբեկիչն այստեղ պայթեցրել էր իրեն, իսկ 2007 թ.-ին ահաբեկիչը բեռնատարով մխրճվել էր բազայի զինծառայողների և աշխատակիցների երեխաներին տեղափոխող ավտոբուսի մեջ: