Կոնգոյի ԴՀ-ում հանքի փլուզում է տեղի ունեցել. 60 զոհ

09:18 • 16.08.12

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հյուսիսարևելյան Մամբասա մարզում հանքի փլուզում է տեղի ունեցել: Տեղի «Օկապի» հաղորդում է այնտեղ աշխատող 60 հանքափորների զոհվելու մասին:

 

Որոշ տեղեկություններով` հանքը լքված է եղել կառավարական բանակի և տեղի գրոհայինների միջև բախումներից հետո և հանքափորներն այնտեղ ապօրինի են աշխատել:

 

Միջազգային կառույցների կարծիքով, այս երկրում շարունակական բռնությունների պատճառներից մեկն էլ հենց օգտակար հանածոներն են: