Երևանում փրկարարները մասնատել են մսաղացի կաղապարը՝ ազատելու 11-ամյա երեխայի ձեռքը

08:40 • 16.08.12

Երեկ՝ օգոստոսի 15-ին, ժամը 13.36-ին Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի վարչական շրջանի 8-րդ զանգվածի թիվ 2 շենքի 2-րդ բնակարանի բնակիչ 11-ամյա Իննա Շիրինյանի մատները մնացել են ոչ գործարանային արտադրության մսաղացի մեջ. անհրաժեշտ է բուժօգնություն:

Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ կայքից, դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատը: Ժամը 13.54-ին «1-03» ծառայության աշխատակիցները, փրկարարների ուղեկցությամբ, տուժածին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, այնուհետև` Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցի միկրոխիրուրգիայի բաժանմունք: Փրկարարները վիրահատարանում մասնատել են մսաղացի կաղապարը, ազատել տուժածի ձեռքը: