Մայքլ Ջեքսոնի հայրը հետ է վերցրել որդու բժշկի դեմ հայցը

10:33 • 16.08.12

Մայքլ Ջեքսոնի հայրը հետ է կանչել երգչի` արդեն բանտում գտնվող նախկին անձնական բժիշկ Քոնրադ Մարեյի դեմ հայցը, հայտնում է Associated Press-ը:


Հայցով Ջո Ջեքսոնը բժշկին մեղադրել էր, մասնավորապես, այն բանի համար, որ նա պատշաճ բժշկական թղթաբանություն չի վարել, բժիշկներին չի հայտնել, որ որդուն պրոպոֆոլ դեղամիջոց է տվել:

 

Ջեքսոնի հայրը Մարեյից փոխհատուցում էր պահանջել ընտանիքը պահողին կորցնելու, «էմոցիոնալ խանգարումների, ցավի և տառապանքների համար»:

 

2010-ի հունիսին ներկայացված հայցը հետ կանչելու պատճառների մասին այլ մանրամասներ չեն հայտնվում:

 

Մայքլ Ջեքսոնը մահացել էր 2009-ի հունիսին: Ըստ հետաքննության` Մարեյը Ջեքսոնին չափազանց մեծ չափաբաժնով պրոպոֆոլ էր տվել, որը, այլ դեղամիջոցների հետ փոխգործությամբ, դարձել էր նրա մահվան պատճառը: