Մեծ հադրոնային կոլայդերի վրա ջերմաստիճանի համաշխարհային ռեկորդ է սահմանվել
Եվրոպական միջուկային ուսումնասիրությունների կենտրոնի` CERN-ի ֆիզիկոսները, ովքեր աշխատում են Մեծ հադրոնային կոլայդերի վրա (LHC), վիթխարի ջերմաստճանային ռեկորդ են սահմանել:
Լույսի արագությանը մոտ արագությամբ կապարի իոնների բախման ընթացքում նրանք ստացել են, այսպես կոչված, կվարկ-գլյուոնային պլազմա, որի ջերմաստիճանը հասել է 5,5 տրիլիոն աստիճանի` Ցելսիուսի սանդղակով: Ստացվածը ամենատաք նյութն է, որ երբևէ ստեղծվել է մարդու կողմից:
Ըստ գիտնականների, այդ աշխատանքները հսկա ավանդ կունենան վաղ տիեզերքի հասկացման հարցում:
«Ռեկորդի սահմանման առաջին ակնարկը հայտնվեց դեռ 2010թ.: Սակայն անհրաժեշտ էր ևս 2 տարի, որպեսզի բպոլոր պարամետրերը չափվեին»,- ասում է հետազոտության մասնակից Յուրգեն Շուքրաֆտշթը:
Գիտնականները խոստանում են չափումների ճշգրիտ տվյալները ներկայացնել մի քանի շաբաթից, սակայն չեն կասկածում, որ դրանք այս ներկայացված նախնական տվյալներից ավելի բարձր պետք է լինեն:










