Նյու Յորքից Մոսկվա թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել` պայթյունի սպառնալիքի պատճառով

11:15 • 16.08.12

Նյու Յորքից Մոսկվա թռչող ռուսական «Աէրոֆլոտ» ընկերության օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Իսլանդիայում` պայթյունի սպառնալիքի պատճառով, հայտնում է lenta.ru-ն:


Անանուն աղբյուրն ամերիկյան իրավապահ մարմիններին հաղորդել է, որ Նյու Յորք- Մոսկվա չվերթն իրականացնող օդանավում գտնվում է պայթուցիկով 5 ճամպրուկ, որոնք գործի կդրվեն Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում վայրէջքի ժամանակ:


Ինչպես հայտնում է Life News-ը, այս մասին տեղեկանալով` «Ռոսավիացիա»-ն Իսլանդիայում օդանավի հարկադիր վայրէջքի մասին որոշում է ընդունել :


«Այս կապակցությամբ դեռ ոչ մի մեկնաբանություն անել չենք կարող»,- Life News-ին հայտնել են «Ռոսավիացիա»-ից: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: