Երևանում տանիքի ծածկը ընկել է ծառի վրա՝ արմատախիլ անելով այն
Երեկ՝ օգոստոսի 15-ին, ժամը 21.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 56 շենքի տանիքի ծածկը պոկվել և ընկել է ծառի վրա, իսկ վերջինս էլ արմատախիլ լինելով՝ թեքվել է գազատար խողովակի վրա. առկա է ծառի շրջվելու վտանգը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ կայքից:
Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ: Դեպքի վայրում են գտնվել Շենգավիթ վարչական շրջանի «Կանաչապատում» ՓԲԸ-ի, կոմունալ-տնտեսական բաժնի և «1-04» ծառայության աշխատակիցները: Ժամը 23.00-ին «Կանաչապատում» ՓԲԸ-ի աշխատակիցների ուժերով ծառը մասնատվել և վտանգը վերացվել է:










