eBay աճուրդը արգելել է «մոգական» ապրանքների վաճառքը

19:21 • 17.08.12

eBay խոշորագույն օնլայն-աճուրդը սեպտեմբերից սկսած այլևս չի տեղադրելու իր կայքում մոգական ապրանքներ և ծառայություններ՝ խոտաբույսեր, կախարդություններ և գուշակություններ: Նման ապրանքների բաժինները կհեռացվեն, ասվում է աճուրդի թարմացված կանոններում, որոնք տեղադրված են կայքում:


eBay-ի ղեկավարությունը նշել է, որ տվյալ բաժինների ապրանքների հետ գործարքները հաճախ հանգեցնում են վեճերի՝ վաճառողների և գնորդների միջև, որոնք դժվար է լուծել:


Այն օգտատերերը, ովքեր ներկայումս վաճառում են արգելված ապրանքներ, պետք է վաճառեն դրանք կամ ջնջեն մինչև սեպտեմբերի սկիզբ: Հակառակ դեպքում նրանց էջերը կսառեցվեն կամ կհեռացվեն:
 

eBay աճուրդը արգելել է «մոգական» ապրանքների վաճառքը