Հրաշք ծերություն. 80-ամյա տարեց մարդիկ 30 տարով երիտասարդ ուղեղ ունեն

23:25 • 17.08.12

Չիկագոյի համալսարանի գիտնականները հատուկ սարքի միջոցով պարզել են, որ տարեցների մի մասի հիշողության, ուշադրության ու մտածելու գործառույթները կատարող ուղեղի հատվածներն ավելի զարգացած են, քան ընդունված է կարծել:

 

Շատ հետազոտողների կարծիքով՝ այս հազվագյուտ երևույթի գաղտնիքը գեների, երբեմն նաև գեների ու առողջ ապրելակերպի համատեղության մեջ է թաքնված:

 

Երբ գիտնականները 80-ամյա 12 ծերունիների հետ անցակցրել են հիշողության ու մտածողության գործառույթների վիճակը ստուգող թեստ, պարզվել է, որ շատերի մոտ վիճակը շատ ավելի լավ է, քան ավելի երիտասարդ տարիքի շատ մարդկանց մոտ:

Ուշագրավ է, որ այս բացառիկ ծերունիների մոտ ուղեղի կեղևի առաջնային հատվածը շատ ավելի հաստ է, քան կարելի է հանդիպել 50-65 տարեկան չափահաս անձանց մոտ: Դրա շնորհիվ, հաճախ տարեցներն ավելի հեշտ են լուծում խնդիրներ, որոնք անլուծելի են երիտասարդների համար:  Ուղեղի նման ակտիվությունը պայմանավորված չէ հարստությամբ կամ առողջ ապրելակերպով: Նրանցից շատերը 20 տարի շարունակ և ամեն օր տուփերով ծխախոտ են օգտագործել ու ամեն երեկո մարտինի կոնծել, այն դեպքում, երբ ուրիշները երբեք ծխախոտի ու ալկոհոլի չեն դիպչել:

 

Մասնագետները հույս ունեն, որ այս հայտնագործությունը նոր հնարավորություններ կստեղծի տկարամտությունն ու Ալզհեյմերի հիվանդությունը բուժելի դարձնելու հարցում:

Հրաշք ծերություն. 80-ամյա տարեց մարդիկ 30 տարով երիտասարդ ուղեղ ունեն