Արարատի Այգավան գյուղում 146 կգ կանեփի բույս է հայտնաբերել

12:53 • 18.08.12

Ոստիկանության ծառայողներն օգոստոսի 17-ին՝ ժամը 11.00-ին, Արարատի մարզի Այգավան գյուղի բնակիչներից մեկի տանը կատարած խուզարկությամբ հայտնաբերել և առգրավել են 3 փաթեթներով ընդհանուր 16.6 գ կշռով գորշականաչավուն գույնի յուրահատուկ հոտով չոր զանգված։

 

Ոստիկանության ծառայողները վերջինիս տանը կից հողամասից հայտնաբերել են 146 կգ կշռով կանեփի բույսի 56 թուփ, տնամերձ հողամասում տեղադրված թռչնի բնի վրայից`չոր կանեփի յուրահատուկ հոտով 18 գ կշռով զանգված, իսկ բաժնում կատարված անձնական զննությամբ վերջինիս տաբատի գրպանից հայտնաբերվել է 1,2 գ կշռով չոր կանեփի յուրահատուկ հոտով զանգված:

 

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Տանտերը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: