Բրազիլացի շինարարը ողջ է մնացել 180սմ-անոց մետաղյա ձողը գլուխը մխրճվելուց հետո (տեսանյութ, լուսանկարներ)
Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրոյի բնակիչ Էդուարդո Լեյտեն ողջ է մնացել 180սմ-անոց մետաղյա ձողը` նրա գլխի մեջ մխրճվելուց հետո, գրում է The Dailymail պարբերականը:
Կիսակառույց շենքի 5-րդ հարկից ձողն մտել է 24-ամյա շինարարի գանգի հետևի մասից և դուրս եկել աչքերի միջև ընկած հատվածում:
Երբ շինարարին վնասված գանգով հասցրել են հիվանդանոց, նրա գիտակցությունը տեղն է եղել: 4 ժամ տևած վիրահատությունը հաջողությամբ է ավարտվել: Բժիշկները հանել են մետաղյա ձողը այն ուղղությամբ, որով այն մտել էր:










