Ֆրանսիայի արտգործնախարարը Թուրքիայում անդրադարձել է Ցեղասպանության խնդրին
Աշխատանքային այցով Թուրքիայում գտնող Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը անդրադարձել է Ցեղասպանության թեմայի պատճառով վատացած թուրք-ֆրանսիական հարաբերություններին:
«Այդ թեման երկու երկրների միջև հարաբերությունների վատացման պատճառ դարձավ: Վստահ եմ, որ կրքերից զերծ մնալով՝ որոշակի լուծումներ կարող ենք գտնել»,- ասել է նա:
Թուրքիայում գտնվելու ընթացքում Ֆրանսիայի արտգործնախարարը հանդիպում է ունեցել Դավութօղլուի հետ: Հանդիպել են նաև Ֆրանսիայի և Թուրքիայի պատվիրակությունները:
Լորան Ֆաբիուսը այցելել է Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականների վրանային ճամբարներ:
Քիլիսի քաղաքապետ Սուլեյման Թափասըզի ուղեկցությամբ նա հանդիպումներ է ունեցել ճամբարում բնակվող սիրիացիների հետ, լսել նրանց խնդիրները: Հանդիպումների մի մասն ընթացել է դռնփակ:
Ֆաբիուսը մտահոգություն է հայտնել, որ սիրիական ճգնաժամը կարող է տեղափոխվել նաև հարևան Լիբանան:










